-
07.05.2017|
17:22
ՄԱԿ-ի Պարենամթերքի համաշխարհային ծրագրի նոր զեկույցում հաղորդվում է, որ սովն ու թերսնումը միգրացիայի հիմնական գործոններ են։ Փաստաթղթում նշվում է, որ սովը ստիպում է մարդկանց լքել իրենց տները՝ սնունդ հայթայթելու նպատակով, իսկ բնակչության զանգվածային տեղաշարժերը տանում են մարդասիրական ճգնաժամերի խորացման և նրանց ընդունող երկրների պարենային համակարգերի վիթխարի ծանրաբեռնվածության։
-
07.05.2017|
15:01
Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից ևս մեկ աղջիկ այսօր մահացել է: Նա ծնվել էր 600 գրամ կշռով: Հիշեցնենք, որ երեկ հնգյակից մահացել էր ևս մեկ աղջիկ:
-
05.05.2017|
13:55
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում՝ РИА Новости-ին ասել է Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանի ներկայացուցիչ Ալյոնա Կատկալոն։
-
05.05.2017|
12:14
1958-ին Գեղամա լեռնավահանի հարավ-արևմուտքում, Ազատ և Վեդի գետերի ավազաններում կազմավորվել է «Խոսրովի անտառ» արգելոցը` բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով: Ըստ Մովսես Խորենացու՝ այս տարածքը որսի կենդանիներով ու թռչուններով է բնակեցվել Խոսրով Բ թագավորի գահակալության ժամանակ (330-338 թթ.), նրա պատվին էլ ստացել է «Խոսրովի անտառ» անվանումը:
-
05.05.2017|
11:42
Եթե շարքային քաղաքացուն հարցնես, թե երջանիկ ապրելու համար իրեն ինչ է հարկավոր, հավանաբար կասի՝ աշխատանք, փող ու… արդարություն: Այդ ամենի կարիքը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի բնակիչը նույնպես ունի, սակայն այսօր նրա համար դպրոցի, մանկապարտեզի ու փոստատան գոյությունն ավելի կարևոր է:
-
05.05.2017|
11:25
Ապրիլի 27-ին մի խումբ փաստաբանների միջև տեղի ունեցած վեճի, բախման ու ծեծկռտուքի առնչությամբ է ստորև ներկայացվող հարցազրույցը փաստաբան, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:
-
05.05.2017|
10:38
ԿՀՀԿ-ի ինքնաբացարկ հայտնած նախարարներից միայն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է «դուրս մնացել»։ Ասել է՝ կառավարության հրաժարականից հետո արդարադատության նոր նախարար ենք ունենալու։
-
04.05.2017|
17:57
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է տվյալներ հնգյակի առողջական վիճակի մասին, ըստ որի՝ երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր։
-
04.05.2017|
13:37
Մայիսի 3-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վերին Արտաշատից Արտաշատ տանող ավտոճանապարհին անհայտ անձը կրակահերթ է արձակել «ВАЗ 2107» մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 33-ամյա Կարեն Ղազարյանը:
-
03.05.2017|
14:36
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանն այսօր առավոտյան ժամը 4-ին լույս աշխարհ է բերել միանգամից 5 զավակ` չորս աղջիկ և մեկ տղա։
Երիտասարդ կնոջ հղիության վարումն ու ծննդալուծումն իրականացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։